Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Թերաճությունը աճող սերնդի հիվանդություն է

Թերաճությունը աճող սերնդի հիվանդություն է

Խնդիր, որը պահանջում է ուշադիր վերաբերմունք ու իրազեկություն

Արտաքնապես տարիքին չհամապատասխանելը վկայում է երեխաների շրջանում առկա լուրջ խնդրի մասին։ Խնդիր, որի անունն է թերաճություն։ Այն Հայաստանում բավականին մեծ տարածում ունի։ Պատճառները տարբեր են. մի դեպքում՝ թերսնուցումն է, որի հիմքում սոցիալական պայմաններն են, մյուս դեպքում՝ հիվանությունը, մեկ այլ դեպքում էլ ծնողի անուշադրությունն ու իրազեկվածության պակասը։

Ըստ DHS—2010թ. տվյալների՝ մինչեւ 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է՝ կարճահասակ, իսկ 8 տոկոսը՝ խիստ թերաճ է, այսինքն՝ շատ կարճահասակ։ Կարճահասակությունն ավելի տարածված է գյուղաբնակ, կրթական ցածր մակարդակ ունեցող կանանց եւ առավել աղքատ տնային տնտեսությունների երեխաների շրջանում։

 

«Նույն հետազոտության ժամանակ մինչեւ 5 տարեկան երեխաների 4 տոկոսի մոտ գրանցվել է թերսնվածություն եւ 2 տոկոսից պակասի շրջանում՝ խիստ թերսնվածություն։ Թեպետ, ընդհանուր առմամբ թերսնվածության ցուցանիշի տարածվածությունը ցածր է, սակայն այն անհամեմատ բարձր է ցածր կրթական մակարդակ ունեցող մայրերի, մինչեւ 6 ամսական եւ առավել աղքատ ընտանիքների երեխաների մոտ։ Հետազոտությամբ փաստել են նաեւ, որ երեխաների 5 տոկոսը թերքաշ է, ինչը մատնանշում է, որ Հայաստանի երեխաները կրկնակի թերքաշ են միջազգային ստանդարտ բնակչության համեմատ»,– «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը։

 

Մինչեւ հինգ տարեկան երեխաների շրջանում թերաճության մասնաբաժինը թեեւ ցածր տոկոսով, սակայն տարեցտարի աճել է՝ 2000 թվականին կազմելով 17, 2005—ին՝ 18, իսկ 2010—ին՝ 19 տոկոս։ Վերջին 10 տարիների ընթացքում թերսնվածության ցուցանիշը եւս աճի ակնհայտ միտում է արձանագրել. 2000 թվականի 2 տոկոսի փոխարեն 2010—ին այն կազմել է 4 տոկոս։ Թերքաշ երեխաների տեսակարար կշիռը եւս նշանակալիորեն աճել է։ Վեջին 10 տարիների ընթացքում 2000 թ. 2 տոկոս ցուցանիշն այժմ կազմում է 5 տոկոս։ 

Թերաճ երեխաների տեսակարար կշիռների էական տարբերություններ կան ըստ մարզերի։ Արագածոտնի եւ Արարատի 10 երեխայից 3—ը թերաճ են։ Խիստ թերաճության ցուցանիշն առավել բարձր է Արարատի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում։

Թերաճության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում՝ շուրջ 11 տոկոս, ամենաբարձրը՝ Սյունիքում՝ շուրջ 36 տոկոս։ 

Ըստ Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանի՝ Սյունիքում թերաճությանը նպաստող գործոնը ծնողների կողմից անուշադրությունն է. «Այսօր ՀՀ—ում զրոյից յոթ տարեկան երեխաների թերաճությունը գտնվում է բացառապես պետպատվերի տակ։ Մնում է ընդամենը դիմել բժշկի եւ արագ լուծել խնդիրները։ Այստեղ վիտամիններով հարուստ մրգեր կան, արեւի հետ կապված խնդիր չունենք։ Վիտամին «Դ»—ի եւ այլ վիտամինների խնդիր չունենք։ Իսկ դա դրական նշանակություն ունի»։ Խնդրի կանխարգելման նպատակով այստեղ ծնողներին իրազեկում են։ Վերջերս գյուղական հինգ համայնքներում թրենինգային ծրագիր է իրականացվել։ Բոլոր տեսակի խնդիրների մասին հարցերը մանրամասնորեն քննարկվել են, համապատասխան գրականություն է բաժանվել։ «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքում պարզապես պետք է մի փոքր ուշադիր լինեն։ Գոնե համապատասխան գրաֆիկով ներկայանան համապատասխան բժշկին։ Դրա համար ֆինանսական խնդիրներ չեն առաջանա»,–ի գիտություն ծնողների՝ ասաց Ծ. Վարդանյանը։

 

Թերաճության դեմ պայքարի համար Հայաստանը վերջերս որոշակի օգնություն ստացավ նաեւ Բրազիլիայից։ Բրազիլիայի կառավարությունը ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանը նվիրաբերեց 100 հազար ԱՄՆ դոլար։ Գումարը խնդրի լուծմանը որոշակիորեն կնպաստի, սակայն սննդի հարցը հազիվ թե շուտ լուծվի։

 

«Երեխաների սնուցման խնդիրների շուրջ բավականին լուրջ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն կա։ Ասվածը հատկապես կարեւորվում է երեխաների շրջանում աղքատության որոշակի աճի ներկայիս պայմաններում։ Պակաս կարեւոր չէ նաեւ ծնողների, խնամակալների շրջանում երեխաների սնուցման ճիշտ պրակտիկայի եւ հմտությունների ձեւավորումը, հետեւապես նաեւ սահմանափակ միջոցների առկայության պարագայում առավել արդյունավետ սնուցման կազմակերպումը»,–ընդգծեց ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետը։ Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր առմամբ, վերջին տասը տարիների ընթացքում երեխաների սնուցման կարգավիճակը չի բարելավվել։ Ավելին՝ թերաճության եւ թերքաշության ցուցանիշները վատացման կայուն միտում են դրսեւորել։ Սա վկայում է մինչեւ հինգ տարեկան երեխաների մոտ ինչպես խրոնիկ, այնպես էլ սուր սնուցման հետ կապված հնարավոր խանգարումների մասին։

«Որակյալ սնունդը գնի պատճառով մնում է անհասանելի։ Պետք է ավելի շատ բանջարեղեն, կաթնամթերք, միս, միրգ օգտագործել։ Երեխան օրական պետք է սնվի երեքից չորս անգամ։ Կարեւոր է սննդի որակը, որովհետեւ երեխան կարող է սնվել հինգ անգամ, բայց ուտի ոչ այդքան օգտակար ուտելիք»,–նկատեց բժիշկ—դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը՝ չափազանց կարեւորելով կրծքով կերակրելը։ Երեխայի ծնվելուց հետո մինչեւ վեց ամիս մայրական կաթով կերակրելը պետք է պարտադիր լինի, քանզի դա հիվանդությունից ու խնդիրներից զերծ մնալու լավագույն միջոցն է։

 

Հեղինակ. Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Սկզբնաղբյուր. http://www.hhpress.am
Լուսանկարը. http://earth-chronicles.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Լիարժեք մանկություն` առանց գաջեթների
ՀՀ ԱՆ. Լիարժեք մանկություն` առանց գաջեթների

Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:

Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
ՀՀ ԱՆ. Հավելյալ սնուցումը ուշ սկսելու վտանգները
ՀՀ ԱՆ. Հավելյալ սնուցումը ուշ սկսելու վտանգները

6 ամսականից ավելի ուշ հավելյալ սնուցում սկսելն իր մեջ նույնպես պարունակում է որոշակի վտանգներ...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. երեխաների կաթնատամները ինչպես խնամել և բուժել
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. երեխաների կաթնատամները ինչպես խնամել և բուժել

Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
ՀՀ ԱՆ. Մայրական կաթը` կատարյալ սնունդ
ՀՀ ԱՆ. Մայրական կաթը` կատարյալ սնունդ

Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
ՀՀ ԱՆ. 27.7% ավելցուկային քաշ` 7-8 տարեկանների մոտ
ՀՀ ԱՆ. 27.7% ավելցուկային քաշ` 7-8 տարեկանների մոտ

Գնահատվել և ուսումնասիրվել են Հայաստանում երեխաների քաշի և ճարպակալման միտումները: Այսօր տեղի է ունեցել ԱՀԿ Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության նախաձեռնության...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նորածինների կոնքազդրային հոդի սոնոգրաֆիա՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com
Նորածինների կոնքազդրային հոդի սոնոգրաֆիա՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ներդրվել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի սկրինինգային ծրագիր: Կոնքազդրային հոդերի դիսպլազիան բնածին է ՝ պայմանավորված կոնքի ոչ ճիշտ զարգացումով և կարող է առաջացնել ազդրի գլխիկի հոդախախտ...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Եթե հիվանդացել է կերակրող մայրը. ի՞նչ անել. morevmankan.am
Եթե հիվանդացել է կերակրող մայրը. ի՞նչ անել. morevmankan.am

Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Ոչ երիտասարդ ծնողներից ծնված երեխաներն առավել պակաս վարքի խնդիրներ ունեն. armeniamedicalcenter.am
Ոչ երիտասարդ ծնողներից ծնված երեխաներն առավել պակաս վարքի խնդիրներ ունեն. armeniamedicalcenter.am

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Երեխային ոչ մի դեպքում ալկոհոլ չտալ: Կլինիկական դեպք. arabkirjmc.am
Երեխային ոչ մի դեպքում ալկոհոլ չտալ: Կլինիկական դեպք. arabkirjmc.am

2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
Եվրոպական մանկաբուժական միության կողմից հրատարակվել է գիրք` նվիրված մանկաբուժական ծառայություններին, երեխաների խնամքին և այլ հարցերին.arabkirjmc.am
Եվրոպական մանկաբուժական միության կողմից հրատարակվել է գիրք` նվիրված մանկաբուժական ծառայություններին, երեխաների խնամքին և այլ հարցերին.arabkirjmc.am

Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Երբեմն հանդիպող վիճակներ և սխալ մոտեցումներ շարքից` երկարատև հազ. կլինիկական դեպք. arabkirjmc.am
Երբեմն հանդիպող վիճակներ և սխալ մոտեցումներ շարքից` երկարատև հազ. կլինիկական դեպք. arabkirjmc.am

Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Երեխայի վատ տրամադրությունը պետք է ահազանգ լինի. կլինիկական դեպք. arabkirjmc.am
Երեխայի վատ տրամադրությունը պետք է ահազանգ լինի. կլինիկական դեպք. arabkirjmc.am

2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
ՀՀ ԱՆ. Ծնողները կարող են նվազեցնել և կանխարգելել մանկական վնասվածքները
ՀՀ ԱՆ. Ծնողները կարող են նվազեցնել և կանխարգելել մանկական վնասվածքները

Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
ՀՀ ԱՆ. Ցանկալի չէ փոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը
ՀՀ ԱՆ. Ցանկալի չէ փոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները բարձրորակ բուժում կստանան միջազգային առաջադեմ ուղեցույցներով
ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները բարձրորակ բուժում կստանան միջազգային առաջադեմ ուղեցույցներով

Ծառայությունների որակը բարձրացնելուն միտված քաղաքականության շրջանակում նախարարությունն այսուհետև առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների և երիտասարդների բուժումը կիրականացնի միջազգայնորեն...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ